Իսլամական խորհրդարանը քննադատել է բահրեյնցի հոգևորականի անարդարացի դատավարությունը
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները, մի հաղորդագրություն տարածելով, սատարել են Բահրեյնի շիա ավագ հոգևորական ՝ Շեյխ Իսա Ղասեմին:
Հաղորդագրությունում նշված է.«Բահրեյնի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմը ենթարկվում է անարդար դատվարության , որը նշանակում է մի ժողովրդի ազատության պահանջի լռեցում »:
Բահրեյնի ժողովրդի հետ զորակցելով և դատապարտելով Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը, որն իրականացվում է Սաուդjան ռեժիմի բացահայտ միջամտությամբ և համաշխարհային իմպերիալիզմի լրատվական սկանդալային քայլերի ուղեկցությամբ, իսլամական խորհրդարանի պատգամավորներն Ալե-Խալիֆայի և Սաուդjան ռեժիմներին նախազգուշացրել են այդ վտանգավոր քայլի հետևանքների կապակցությամբ:
Իսլամական խորհրդարանի պատգամավորները նաև աշխարհի բոլոր մուսուլմաններին ու ազատախոհ մարդկանց կոչ են արել պաշտպանել Բահրեյնում իմպերիալիզմի դեմ պայքարող հոգևորականին:
Բահրեյնի դատարանը բազմիցս հետաձգել է Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը : Այն կայանալու է 2017 թվականի մայիսի 21-ին: