Երկու զոհեր Իրանի Հյուսիսային Խոռասանի երկրաշարժի հետևանքով
Նախնական զեկույցների համաձայն շաբաթ գիշեր Իրանի Հյուսիսային Խոռասան նահանգը ցնցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ և վիրավորվել են տասնյակ ուրիշներ:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի Հյուսիսային Խոռասանի նահանգապետարանի բարեշինական հարցերով տեղակալ Մոհամմեդ Հոսեյն Ալինիան կիրակի վաղ առավոտյան նահանգի ճգնաժամի կառավարման շտաբի նիստին առընթեր հայտարարեց. «Նախնական տվյալների համաձայն շաբաթ գիշեր Բոջնուրդ քաղաքի արևմուտքը ցնցած ռիխտերի սանդղակում 5.7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երկու և վիրավորվել է տասնյակ մարդ, որոնց մեծ մասը տեղի վրա բուժման է ենթարկվել»:
Ալինիան ակնարկնելով Բոջնուրդի հյուսիս-արևմուտքում գտվող գյուղական հարյուրավոր տների կրած վնասին, ասաց. «Փրկարարական և օժանդակություն փոխանցող խմբերը կատարյալ պատրաստ վիճակում ներկա են տարածքում»:
Շաբաթ գիշեր տեղական ժամանակով 22:31-ին Բոջնուրդ քաղաքի արևմուտքում տեղի ունեցած ռիխտերի սանդղակում 5.7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետո տարածքում գրանցվել են 9 հետցնցումներ: