Ամիր Աբդոլլահյանն ընդգծեց Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քայլերի դիմակայման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i61984-Ամիր_Աբդոլլահյանն_ընդգծեց_Սիոնիստական_ռեժիմի_տարածամոլական_քայլերի_դիմակայման_անհրաժեշտությունը
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծեց Սիոնիստական ռեժիմի թշնամական ու տարածամոլական քայլերի դիմակայման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 03:00 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանն ընդգծեց Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քայլերի դիմակայման անհրաժեշտությունը

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծեց Սիոնիստական ռեժիմի թշնամական ու տարածամոլական քայլերի դիմակայման անհրաժեշտությունը:

«Ժողովրդի տուն» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը հանդիպելով Թեհրանում Եգիպտոսի շահերը պաշտպանող գրասենյակի նախագահ Յասեր Օսմանին, ընդգծեց. «Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրավունքների վերականգնման հարցում Եգիպտոսի դերակատարության հանդեպ Իրանի ուշադրությունը հիշեցնում է Սուրբ Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափում Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քայլերին դիմակայելու, ինչպես նաև Գազայի հատվածի անպաշտպան ժողովրդի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ միջազգային հանրության և իսլամական երկրների կրած ծանր պատասխանատվությունը»:

Հանդիպման ժամանակ Յասեր Օսմանն ընդգծեց. «Իրանն ու Եգիպտոսը որպես իսլամ աշխարհի երկու մեծ երկրներ շարունակ օգտակար խորհրդակցություններ են կատարում տարածաշրջանային ու միջազգային շրջանակներում»:

Իրանում Եգիպտոսի շահերը պաշտպանող գրասենյակի նախագահը նաև ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարի և իսլամական միասնականության ուղղությամբ հավաքական ջանքերի անհրաժեշտությունն, ասաց. «Քաղաքական ու խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները հարաբերությունների ընդլայնման և փոխադարձ ճանաչողության ստեղծման ուղղությամբ ազդեցիկ կարող են լինել»: