Բորուջերդի.«Ընտրություններին ժողովրդի մասնակցությունն Իրանի ռազմական հզորությունն է խորհրդանշում»
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը առաջիկա ընտրություններին ժողովրդի մեծ մասնակցությունը Իրանի ռազմական հզորության խորհրդանիշն է համարել:
Նշելով, որ ընտրություններին ժողովրդի մասնակցությունը հեղափոխական պարտականություն է, Ալաեդդին Բորուջերդին ասել է.«Ընտրություններին մասնակցելը խորհրդանշում է երկրի հզորությունը, որի համար իրենց արյունն են նվիրաբերել տասնյակ հազարավոր նահատակներ»:
«Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում կրոնական ժողովրդավարության վրա հիմնված համակարգ հաստատվելով, ընտրությունների մասնակցելը ազդեցիկ ու գործուն միջոց է թշնամիների դավերը ի չիք դարձնելու համար»,-ասել է Ալաեդդին Բորուջերդին:
2017 թ. մայիսի 19-ին, Իրանում կայանալու են նախագահական 12-րդ շրջանի և գյուղերի ու քաղաքային խորհուրդների ընտրությունները: