Թայեբնիա.«Իրանն ակտիվ ներկայություն է ունենալու Նոր մետաքսի ճանապարհի նախագծում»
Իրանի ֆինանսների նախարարն ասել է «Հնուց ի վեր մետաքսի ճանապարհի հետ առնչվելու բերումով, Նոր մետաքսի ճանապարհի նախագծումԹեհրանի ներկայությունը մեծ դերակատարություն է ունենալու , քանզի նոր նախագծում ընդգրկվում են առավել սերտ համագործակցության ոլորտներ»:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Պեկինում «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» անվանումով Մետաքսի ճանապարի միջազգային համագործակցության համագումարի անցկացմանը, Ալի Թայեբնիան ավելացրել է .«Մեկ գոտի և մեկ ճանապարհ» անվանումով Նոր մետաքսի ճանապարի նախագծի իրագործումը շահեկան է լինելու բոլոր երկրների համար».:
Իրանի ֆինանսների նախարարի խոսքերով, երկրները լուրջ են վերաբերվում Նոր մետաքսի ճանապարհի նախագծին:
Մայիսի 14-ին և 15-ին ՝ Չինաստանի մայրաքաղաք ՝ Պեկինում անցկացվող «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» անվանումով Մետաքսի ճանապարի միջազգային համագործակցության երկօրյա համագումարին մասնակցել են 130 երկրի ղեկավարներ և 70 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: