Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում պետք է հրաժարվել ոչ-քաղաքական լուծումներից
https://parstoday.ir/hy/news/iran-i62294-Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_հարցում_պետք_է_հրաժարվել_ոչ_քաղաքական_լուծումներից
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նոր նախագահը որպես միջազգային խաղաղության ու անվտանգության գլխավոր մարտահրավեր, իր գործնական գերակայությունը կդարձնի ահաբեկչության դեմ պայքարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 18, 2017 02:49 Asia/Tehran
  • Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում պետք է հրաժարվել ոչ-քաղաքական լուծումներից

Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նոր նախագահը որպես միջազգային խաղաղության ու անվտանգության գլխավոր մարտահրավեր, իր գործնական գերակայությունը կդարձնի ահաբեկչության դեմ պայքարը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Թեհրանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Սեմենոյի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Սիրիայում քաղաքական լուծման վրա կենտրոնանալն ահաբեկչության դեմ պայքարի հարցում գլխավոր գործոն է համարվում և ԻԻՀ-ն ճգնաժամի սկզբից ընդգծել է երկխոսության ու քաղաքական բանակցության նշանակությունը»:

«Սիրիայի ճգնաժամի հարցով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված նիստը լավ սկիզբ է համարվում քաղաքական լուծման համար: Սակայն այս նիստի նախաձեռնությունները հանդիպում են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների խափանիչ մարտահրավերներին»,-նշել է Ամիր Աբդոլլահյանը:

Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը հանդիպման ժամանակ այդ երկրում նոր նախագահի ընտրվելու կապակցությամբ ասել է. «Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի նպատակը Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարն ու այդ երկրի ներքին ճգնաժամին վերջ տալն է և ընդգծում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Իրանի, Թուրքիայի ու Լիբանանի նման տարածաշրջանային գործընկերների հետ համագործակցության անհրաժեշտությունը»: