Վելայաթի.«Իրանի ժողովրդի մասնակցությունը ընտրություններին չեզոքացրել է թշնամիների դավադրությունները»
Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ստրատեգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Իրանի ժողովորդի մասնակացությունը նախագահական ընտրություններին կչեզոքացնի թշնամիների դավադրությունները»:
Ուրբաթ մայիսի 19-ին Ալի Աքբար Վելայաթին, մասնակցելով նախագահական ընտրություններին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Ընտրությունների իսկական հաղթողը իրանցիներն են և ընտրությունները ամրագրում է ժողովրդի միասնականությունը»:
«Ընտրություններին մասնակցելով կշարունակվի իսլամական Իրանի լուսավոր ուղին».նշեց նա:
«Կրոնական ժողովրդավարությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում ժողովրդի հովանավորությամբ կարողացել է հասնել իր բոլոր նպատակներին».հավելել է Վելայաթին:
Մայիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին մեկնարկել են Իրանի նախագահական 12-րդ շրջանի և միաժամանակ քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունները: