Իրանի անվտանգության նախարար.«Թշնամու բոլոր տեղաշարժերը դիտվում են»
https://parstoday.ir/hy/news/iran-i62436-Իրանի_անվտանգության_նախարար._Թշնամու_բոլոր_տեղաշարժերը_դիտվում_են
Իրանի անվտանգության նախարարը շեշտել է.«Թշնամու կողմից ցանկացած սադրանք իրեն արժանի պատասխանը կստանա ԻԻՀ-ի անվտանգության ուժերի կողմից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2017 17:54 Asia/Tehran
  • Իրանի անվտանգության նախարար.«Թշնամու բոլոր տեղաշարժերը դիտվում են»

Իրանի անվտանգության նախարարը շեշտել է.«Թշնամու կողմից ցանկացած սադրանք իրեն արժանի պատասխանը կստանա ԻԻՀ-ի անվտանգության ուժերի կողմից»:

Ուրբաթ՝ մայիսի 19-ին Իրանի նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների 5-րդ գումարման ընտրություններին մասնակցելուց հետո, լրագրողներին տված հարցազրույցում, ԻԻՀ-ի անվտանգության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին նշել է.«Իրանի անվտանգության ուժերի զգոնության և տեղեկատվական դաշտի վրա կատարյալ հսկողության բերումով ընտրության օրերին արագ բացահայտվում է երկրի անվտանգությանն սպառնացող ցանկացած տեղաշարժ և անմիջապես չեզոքացվում է»:

«Առ այսօր չի եղել որևէ դեպք, որ հակահեղափոխական հոսանքները կարողացած լինեն ընտրությունների անցկացման օրերին խափանել Իրանի անվտանգությունը»․ հավելել է Ալավին:

Անվտանգության նախարարի բնութագրմամբ՝ ընտրություններին ժողովրդի մասնակցությունը ինքնին անվտագության ստեղծման երաշխիքն է: