Հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները 14:20
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին ավելի քան 23 միլիոն ձայն շահելով ընտրվել է ԻԻՀ նախագահ:
Իրանի ընտրությունների շտաբի նախագահ Ալիասղար Ահմեդին շաբաթ կեսօրին Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական կայանից ուղիղ եթեր հեռարձկված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելով այն մասին, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի քան 40 միլիոն է եղել, հայտարարեց. «Հաշվարկված ձայների վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին շահել է 23 միլիոն 549 հազար 616, Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը՝ 15 միլիոն 786 հազար 449, Մոսթաֆա Աղա Միրսալիմը՝ 478 հազար 215 և Մոսթաֆա Հաշեմի Թաբան 215 հազար 450 ձայն»: Այսպես վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին վերընտրվել է որպես ԻԻՀ նախագահ: