Զարիֆ.«Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»
«Ալ Արաբի Ալ Ջադիդ» թերթում լույս տեսած հոդվածում, Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով, Իրանը պատրաստ է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությանը զուգահեռ, Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ու դիրքորոշումը լուսաբանելու շրջանակում, «Ալ Արաբի ալ Ջադիդ» թերթում լույս տեսած հոդվածում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանը միջազգային համագործակցությանն ու խաղաղությանը հավատարիմ,մասնավորապես` տարածաշրջանի ու հարևան, երկրներին կոչ է անում դիմակայել այն սցենարներին, որոնք նպատակ ունեն հումանիտար աղետներ ստեղծել տարածաշրջանում»:
Դոնալդ Թրամփը Ռիադ այցելելով նպատակ ունի առևտրային և զենքի վաճառքի մասին խոշոր պայմանագրեր կնքել:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Ռիադում նախատեսված է Թրամփի հետ իսլամական երկրների, այդ թվում Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի ղեկավարների հանդիպումը: Նրանք բանակցելու են տարածաշրջանում Դիմադրության առանցքին դիմակայելու շուրջ: