Իրանում ժողովրդավարությունը ողջունելի է
Ամերիկացի վերլուծաբանը բարձր գնահատելով Իրանում նախագահական ընտրությունների անցկացումն, ասել է .«Սաուդական իշխանությունները երբեք Իրանի նման ընտրություններ իրականացնելու համարձակություն չեն ունենա.:
«Independent » օրաթերթում լույս տեսած հոդվածում, Ռոբերթ Ֆիսքը գրել է .«50 բռնապետեր, որոնք Արաբիայում հանդիպելու են Թրամփի հետ, նման ընտրություններ անցկացնելու համարձակություն չունեն»:
Ֆիսքն ընտրություններում Հասան Ռոհանիի տարած հաղթանակն Իրանի համար լավ լուր, իսկ Թրամփի և պարսիցծոցյան երկրներում նրա դաշնակիցների համար` աղետ է որակել:
Իր հոդվածում, Ֆիսքը Ռիադում Թրամփին հանդիպելու նպատակով կայանալիք «Պարսիցծոցյան արաբական երկրների համագումարը» անվանել է «Մարդասպան տիրակալների ու բռնապետերի հանրահավաք»:
Ֆիսքը նաև համեմատություն է անցկացրել իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի 70 տոկոսանոց, իսկ ԱՄՆ-ում 58 տոկոսանոց մասնակցության միջև : Նրա խոսքերով, իրանցիները քաղաքական մտածելակերպով ժողովուրդ են և լուրջ են ընդունում նախագահական ընտրությունների անցկացումը: