Իրանը զգուշացրել է Բահրեյնի ժողովրդի դեմ Ալե-Խալիֆայի քայլերի կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարությունը և իսլամական խորհրդարանը Բահրեյնի կառավարությանը զգուշացրել են այդ երկրի ժողովրդի և հոգևորականության դեմ բռնության կիրառման հետևանքների կապակցությամբ:
Այն բանից հետո, երբ Բահրեյնի դատարանն այդ երկրի ավագ հոգևորկան ՝ Շեյխ Իսա Ղասեմին մեկ տարվա ազատազրկման դատապարտեց և առգարվվեց նրա գույքը, երկրում լայնամասշտաբ բողոքի ալիք բարձրացավ: Ալե-Խալիֆայի ռեժիմի ուժերը երեքշաբթի օրը գրոհել են Շեյխի բնակելի Ալ-դերազի շրջանի վրա: Բախումների հետևանքով զոհվել է հինգ հոգի, ավելի քան հարյուրը վիրավորվել են, իսկ շուրջ 300 հոգի ձերբակալվել են:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին չորեքշաբթի օրն ասել է .«Նման դատավճիռներ անընդունելի և մերժված են: Բահրեյնի կառավարությունը պետք է հաշվի առնելով հասարակություն տիրող իրավիճակը, գիտակցի, որ նման քայլերն ու որոշումները կարող են ծանր հետևանքներ ունենալ»:
Քննադատելով Բահրեյնի ժողովրդի դեմ կառավարության կիրառած բռնության նկատմամբ միջազգային հանրության լռությունը, Ղասեմին ասել է .«Միջազգային հանրությունը երկակի չափանիշեր է կիրառում մարդու իրավունքների հետ կապված հարցերում և սա նոր երևույթ չէ»:
Իսլամական խորհրդարանի պատգամավորները հայտարարել են.«Բահրեյնի ռեժիմի այս անխոհեմ քայլն իրականացվել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի տված կանաչ լույսով և սաուդցի իշխանությունների կողմից»:
Իսլամական խորհրդարանի պատգամավորները պաշտպանելով Բահրեյնի ժողովրդի՝ իրենց օրինական իրավունքները վերականգնելու համար ազատության ու անկախության ճանապարհին արվող քայլերը, Ալե-Խալիֆայի ռեժիմին զգուշացրել են, որ Բահրեյնում հակակրոնական քաղաքականության և ժողովրդի արդար պահանջների անտեսման շարունակումը անկանխատեսելի հետևանքներ է ունենալու: