Զարիֆ.«Իրանը փորձում է կարգավորել Սիրիայի ճգնաժամը»
https://parstoday.ir/hy/news/iran-i62926-Զարիֆ._Իրանը_փորձում_է_կարգավորել_Սիրիայի_ճգնաժամը
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հակառակ Սաուդյան Արաբիայի կողմից տարած ջանքերի, Իրանը փորձում է քաղաքական լուծում գտնել Սիրիայի ճգնաժամին վերջ տալու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2017 12:37 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանը փորձում է կարգավորել Սիրիայի ճգնաժամը»

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հակառակ Սաուդյան Արաբիայի կողմից տարած ջանքերի, Իրանը փորձում է քաղաքական լուծում գտնել Սիրիայի ճգնաժամին վերջ տալու համար:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցին և այդ երկրի հետ սպառազինական ոլորտում ստորագրած պայմանագրին, New York Times օրաթերթում հրապարած հոդվածում, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը գրել է.-«Այս պայմանգրով ոչ միայն չեն թեթևանա ԱՄՆ-ի հավելյալ ծախսերը, այլև այն չի օգնի Սաուդյան Արաբիայում անվտանգության հաստատմանը»:

«Թրամփը  զբաղված է Իրանի հարևան Արաբիայից դրամաշորթություն անելով».- հավելել է Զարիֆը:

Զարիֆը նշել է, որ այն պայմաններում երբ Սաուդյան Արաբիան միլիոնավոր դոլարներ է ծախսում իրանաֆոբիա տարածելու նպատակով, որպեսզի հանրային կարծիքը շեղի իր իսկ կողմից Ալ-Քաիադա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերի վահաբական գաղափարները տարածելու խնդրից, ԻԻՀ-ը օգնում է Սիրիայում և Իրաքում ահաբեկչություններից տուժածներին: