Նաջաֆի.«Իրանի միջուկային գործունեությունը շարունակվում է ՀԳՀԾ-ի շրջանակում»
ՄԱԳԱՏԷ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին ասել է.-«ՄԱԳԱՏԷ--ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի նոր զեկույցի համաձայն, կրկին հաստատվում է որ Իրանի միջուկային գործունեությունն իրանացվում է ՀԳՀԾ-ի ծրջանակում»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն Ռեզա Նաջաֆին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցի տեքստը նման է անցյալի զեկույցներին: Նա հավելել է.-«Միակ փոփոխությունը տեխնիկական զարգացումների մասին է որը տեղի է ունեցել մարտից մինչ այժմ»:
Նաջաֆին ասել է.-«ՄԱԳԱՏԷ-ի ներկայացրած նոր զեկույցում նշված է, որ հետազոտական և ուրանի հարստացման գործունեությունները և ռոտորների ու ցենտրիֆուգների արտադրության գործերն Իրանում արվել են ՀԳՀԾ-ի շրջանակում»:
Ռեզա Նաջաֆին հստակեցրել է.«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նաև ընդգծված է, որ ՀԳՀԾ-ի համաձայնության կայացման առաջին օրվանից ՄԱԳԱՏԷ-ն ստուգում է անցկացրել և վերահսկել է Իրանի միջուկային գործունեությունը»:
Ուրբաթ օրը ՄԱԳԱՏԷ-ն զեկուցով հաստատել է, որ Իրանի միջուկային գործունեությունը շարունակվում է ՀԳՀԾ-ի համաձայնության շրջանակում