« Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական անդամակցության հարցը օրակարգում չէ».-Ղասեմի
https://parstoday.ir/hy/news/iran-i63928-Շանհայի_համագործակցության_կազմակերպությունում_Իրանի_մշտական_անդամակցության_հարցը_օրակարգում_չէ_._Ղասեմի
Հակադարձելով ՇՀԿ առաջիկա ժողովում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկման կակապկցությամբ շրջանառված լուրերին, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկումն օրակարգում չէ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 07, 2017 11:28 Asia/Tehran
  • « Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական անդամակցության հարցը օրակարգում չէ».-Ղասեմի

Հակադարձելով ՇՀԿ առաջիկա ժողովում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկման կակապկցությամբ շրջանառված լուրերին, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկումն օրակարգում չէ»:

Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանը լուրջ ներկայություն է ունենալու կազմակերպության դիտորդ անդամների բոլոր նիստերում և հետևում է կազմակերպության աշխատանքին»:

«Իրանը ներկայացրել է կազմակերպությունում մշտական անդակամցության հայտը , որը ողջունել են անդամ երկրների պետայրերից շատերը: Սակայն վերջնական ու գործադրիր փուլերը պետք է իրականացվեն բոլոր կողմերի համագործակցությամբ».հավաստել է Ղասեմին:

Վերջերս ԶԼՄ-ները հաղորդել էին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կազմակերպության անդամ երկրների ղեկավարների առաջիկա նիստում Իրանի մշտական անդամակցության հարցի քննարկման մասին:

ՇՀԿ առաջիկա ժողովը կայանալու է հունիսի 8-ին և 9-ին ՝ Աստանայում: