Բացահայտվել է Թեհրանի ահաբեկչական հարձակումների գործակալների ինքնությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i64068-Բացահայտվել_է_Թեհրանի_ահաբեկչական_հարձակումների_գործակալների_ինքնությունը
Բացահայտվել է չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործակալների ինքնությունը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի անվտանգության նախարարությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2017 13:39 Asia/Tehran
  • Բացահայտվել է Թեհրանի ահաբեկչական հարձակումների գործակալների ինքնությունը

Բացահայտվել է չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործակալների ինքնությունը: Այդ մասին տեղեկացրել է Իրանի անվտանգության նախարարությունը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ,  անվտանգության նախարարությունը շուտով հրապարակելու է ահաբեկչական գործակալների լուսանկարներն ու տվյալները:

Միևնույն ժամանակ, հունիսի 8-ին լրագրողներին տված հարցազրույցում, Մահմուդ Ալավին ասել է.«Չորեքշաբթի օրը հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում և իսլամական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո ձերբակալվել են մի խումբ անձինք և անվտանգության նախարարությունը քննարկում է խնդրի տարբեր կողմերը»:

«Սա հակաիրանական առաջին ահաբեկչական նախագիծը չէ և վերջին մեկ երկու տարվա ընթացքում ավելի քան հարյուր ահաբեկչական գործողություն նախքան գործադրվելը չեզոքացվել է»,- ասել է Իրանի անվտանգության նախարարը: