Իրանի պաշտոնյաները կարևորել են ժողովրդի միաբանության և հակաահաբեկչական պայքարի շարունակման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i64074-Իրանի_պաշտոնյաները_կարևորել_են_ժողովրդի_միաբանության_և_հակաահաբեկչական_պայքարի_շարունակման_անհրաժեշտությունը
Իրանի ժողովրդին հղած առանձին ուղերձում, դատական իշխանության ղեկավարը, նախագահի առաջին տեղակալը և միջազգային հարցերով հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շարունակման հարցում կարևորել են Իրանի ժողովրդի վճռականությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2017 16:19 Asia/Tehran
  • Իրանի պաշտոնյաները կարևորել են ժողովրդի միաբանության և հակաահաբեկչական պայքարի շարունակման անհրաժեշտությունը

Իրանի ժողովրդին հղած առանձին ուղերձում, դատական իշխանության ղեկավարը, նախագահի առաջին տեղակալը և միջազգային հարցերով հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շարունակման հարցում կարևորել են Իրանի ժողովրդի վճռականությունը:

Իրանի ժողովրդին հղած ուղերձում, դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին շեշտել է.«Ահաբեկիչները պետք է իմանան, որ տարիներ շարունակ ահաբեկչությանը զոհ գնացած իրանցիները երբեք չեն նահանջի և ամենուրեք կշարունակեն  հակաահաբեկչական բազմակողմանի պայքարը»:

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հավաստել է.«Այս կարգի գործողությունները ահաբեկչության դեմ պայքարի հարցում ավելի հաստատակամ են դարձնում Իրանի կառավարությանն ու ժողովրդին»:

Միջազգային հարցերով մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նույնպես ասել է.«Ահաբեկչական ու թաքֆիրական խմբերը ծանր գին են վճարելու ահաբեկչական հարձակման համար և ահաբեկչական գործողությունների հետևանքները կրելու են այդ խմբերի աջակիցները»: