Զարիֆը հանդիպեց Չինաստանի ԱԳ նախարարին
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպում ու զրույց ունեցավ իր չինացի պաշտոնակից Վան Յիի հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Աստանա է ուղևորվել մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի լիիրավ անդամակցության հարցը: ԻԻՀ ԱԳ նախարարն Աստանայում կմասնակցի նաև «Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսությանը:
ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանի ԱԳ նախարարը դատապարտելով Թեհրանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, զորակցություն հայտնեց Իրանի ժողովրդին ու կառավարությանը:
Հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳ նախարարը կրկին անգամ ընդգծեց, որ Պեկինը պաշտպանում է Շանհայի համագործակցության կազմակերպությանն ԻԻՀ-ի լիիրավ անդամակցությունը:
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի օրը հանդիպեց նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ղազախստանցի պաշտոնակից Ղեյրաթ Աբդոլռահմանովին: Կողմերը զրուցեցին երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ: