Զարիֆը հանդիպեց Չինաստանի ԱԳ նախարարին
(last modified Fri, 09 Jun 2017 02:39:47 GMT )
Հունիս 09, 2017 07:09 Asia/Tehran
  • Զարիֆը հանդիպեց Չինաստանի ԱԳ նախարարին

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ղազախստանի Աստանա քաղաքում հանդիպում ու զրույց ունեցավ իր չինացի պաշտոնակից Վան Յիի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Աստանա է ուղևորվել մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Իրանի լիիրավ անդամակցության հարցը: ԻԻՀ ԱԳ նախարարն Աստանայում կմասնակցի նաև «Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսությանը:

ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Չինաստանի ԱԳ նախարարը դատապարտելով Թեհրանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, զորակցություն հայտնեց Իրանի ժողովրդին ու կառավարությանը:

Հանդիպման ժամանակ Չինաստանի ԱԳ նախարարը կրկին անգամ ընդգծեց, որ Պեկինը պաշտպանում է Շանհայի համագործակցության կազմակերպությանն ԻԻՀ-ի լիիրավ անդամակցությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի օրը  հանդիպեց նաև Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ղազախստանցի պաշտոնակից Ղեյրաթ Աբդոլռահմանովին: Կողմերը զրուցեցին երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ: