Ռոհանի.«Թեհրանի ահաբեկչական հարձակումները վրիժառություն են՝ Իրանի ժողովրդավարության համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i64148-Ռոհանի._Թեհրանի_ահաբեկչական_հարձակումները_վրիժառություն_են_Իրանի_ժողովրդավարության_համար
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Թեհրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները վրիժառություն են՝ Իրանում տիրող ժողովրդավարության համար»:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հունիս 09, 2017 12:45 Asia/Tehran
  • Ռոհանի.«Թեհրանի ահաբեկչական հարձակումները  վրիժառություն են՝ Իրանի ժողովրդավարության համար»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Թեհրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները վրիժառություն են՝ Իրանում տիրող ժողովրդավարության համար»:

Ուրբաթ օրը, Թեհրանի ահաբեկչական հարձակումների զոհերի հրաժեշտի արարողության շրջանակում Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, նախագահ Ռոհանին նշել է,որ Իրանի ժողովուրդը ակտիվ մասնակցություն ունեցավ Իրանի 12-րդ նախագահական ընտրություններին: «Երբ Իրանի ժողովուրդը մեծ հաղթանակ է ձեռք բերում , չարակամները փորձում են մի կերպ հարվածել այս երկրին», հավելել է նախագահը:

«Չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն իրականում վրիժառություն են ժողովրդավարության համար,քանզի ժողովրդավարությունը ոչնչացնում է ահաբեկիչների մտային ու գաղափարական հիմքը և ապացուցում ,որ բռնությունն ու զոռբայությունը լուծման ելքեր չեն», նշել է նախագահը:

Ռոհանիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը ազգային միասնությամբ իր ուղին կշարունակի  իր նպատակներին հասնելու համար և անկասկած Իրանի ժողովուրդը միշտ հաջողակ է լինելու:

Թեհրանի ահաբեկչական գործողությունների զոհերի հրաժեշտի արարողությունը կայացել է այսօր առավոտյան Իսլամական խորհրդարանի «Աֆթաբ» դահլիճում, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և զոհվածների ընտանիքների մասնակցությամբ: