Ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական գործողության մասնակից ևս մի քանի ահաբեկիչներ
https://parstoday.ir/hy/news/iran-i64220-Ձերբակալվել_են_Թեհրանի_ահաբեկչական_գործողության_մասնակից_ևս_մի_քանի_ահաբեկիչներ
Իրանի տարբեր վայրերում ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական գործողությանը առնչվող ևս մի քանի ահաբեկիչներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 07:04 Asia/Tehran
  • Ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական գործողության մասնակից ևս մի քանի ահաբեկիչներ

Իրանի տարբեր վայրերում ձերբակալվել են Թեհրանի ահաբեկչական գործողությանը առնչվող ևս մի քանի ահաբեկիչներ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝  Ալբորզ նահանգի դատարանի գլխավոր  տնօրեն Ահմեդ Ֆազելյանն ասել է.-«Հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության 7 ահաբեկիչներ ձերբակալվել են Ալբորզ նահանգի Ֆարդիս շրջկենտրոնում»:

Ֆարս նահանգի  անվտանգության կազմակերպության հանրության հետ կապի գրասենյակը ևս հայտարարել է, որ Թեհրանի դեպքին առնչվող 7 ահաբեկիչներ ձերբակալվել են այդ նահանգում:

Իրանի անվտանգության նախարարությունը  մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Քերմանշահ, Քուրդստան, Արևմտյան Ատրպատական և Թեհրան նահանգներում ձերբակալվել են 41 ԻԼԻՊ-ական ահաբեկիչներ : Ահաբեկիչներից առգրավել են փաստաթղթեր, զենք, զինամթերք և այլ սարքավորումներ: