Ինչո՞ւ է Արաբիան մասնակից եղել Թեհրանի ահաբեկչական հարձակումներին
https://parstoday.ir/hy/news/iran-i64394-Ինչո_ւ_է_Արաբիան_մասնակից_եղել_Թեհրանի_ահաբեկչական_հարձակումներին
Իրանի նախկին դիվանագետ Սեյեդ Հոսեյն Մուսավիանը Արաբիային է համարում Թեհրանի ահաբեկչական հարձակումների հեղինակը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 12, 2017 07:34 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է Արաբիան մասնակից  եղել Թեհրանի ահաբեկչական հարձակումներին

Իրանի նախկին դիվանագետ Սեյեդ Հոսեյն Մուսավիանը Արաբիային է համարում Թեհրանի ահաբեկչական հարձակումների հեղինակը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իրանի նախկին դիվանագետ Սեյեդ Հոսեյն Մուսավիանը ԱՄՆ-ի «Ռեալնյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի դեմ Արաբիայի պաշտպանության և ԱԳ նախարարների  հայտարարություններին և պատերազմն Իրան տեղափոխելու մասին հայտարարությանն, ասել է. «Սրանք պարզ ապացույցներ, որ Թեհրանի ահաբեկչական գործողությունները կազմակերպվել էին Արաբիայում»:

«ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի նման խմբերը տարածաշրջանում Արաբիայի գլխավոր կապիտալն են համարվում, իսկ Թեհրանը պայքարումէ  դրանց դեմ»,-հավելել է Մուսավիանը:

Հունիսի 7-ին, Թեհրանում իսլամական խորհրդարանի շենքի և լուսահոգի Էմամ Խոմեյնու դամբարանի դեմ ԻԼԻՊ-ի ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով նահատակվեց 17 և վիրավորվեց 52 մարդ:

ԻԼԻՊ ահաբեկչական խումբը վերջին տարիներին ԱՄՆ-ի և այդ երկրի արևմտյան ու արաբ դաշնակիցների, այդ թվում Արաբիայի ֆինանսական ու ռազմական հովանավորությամբ բազմաթիվ ոճիրներ է գործել տարածաշրջանի երկրներում, այդ թվում` Իրաքում ու Սիրիայում: