Այսօր մեկնարկել է Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունը
Կիրակի հունիսի 18-ի առավոտյան , Հորմոզի նեղուցում և Օմանի ծովում Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերի փորձերի փախանակման նպատակով, մեկնարկել է երկու երկրի նավախմբերի համատեղ զորավարժությունը:
Իրանի բանակի ռազմածովային ուժերի առաջին շրջանի հրամանատար, ծովակալ Հոսեյն Ազադը կիրակի օրն ասել է .«Հնդկական օվկիանոսի և ծովային խաչմերուկների անվտանգության ապահովման ուղղությամբ Իրանի և Չինաստանի քաղաքական, դիվանագիտական ու պաշտպանական հարաբերությունների բերումով , երկու երկրի միջև կան պաշտպանական ու անվտանգության ընդհանրություններ»:
Չինաստանի ռազմածովային ուժերի նավախմբի հրամանատար, ծովակալ Շեն Հաուն նշել է, որ համատեղ զորավարժությունը նախատեսված ծրագրերից մեկն է: «Զորավարժության հաջող անցկացումը, խթանելով երկու երկրի ռազմածովային ուժերի միջև բարեկամության արագացումը, նպաստելու է գործակցությունների զարգացմանը և վստահության ամրապնդմանը». ասել է նա:
«Ջին ժաու» նավակործանից, «Չաո-հու» ռազմանավից և լոգեստիկական «Չանգ-չունգ» նավից կազմված չինական նավախումբը հունիսի 15-ին խարսխվել է Բանդար Աբբասում ՝ Իրանի բանակի ռազմածովային ուժերի առաջին շրջանում: