Ղասեմի.«Բռնությունը և ծայրահեղականությունը պետք է դատապարտել ամենուր»
Արձագանքելով Լոնդոնում վերջերս տեղի ունեցած բռնության կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ասել է.«Ցանկացած վայրում և ցանկացած նպատակով իրականացվող և անմեղ մարդկանց կյանքեր խլող բռնությունն ու ծայրահեղականությունը դատապարտելի են»:
Երեքշաբթի օրը արձագանքելով Լոնդոնում տեղի ունեցած բռնությանը, որի ընթացքում անհայտ անձը ավտոմեքենայով հարձակվել է մի խումբ մուսուլմանների վրա,Բահրամ Ղասեմին դատապարտել է այդ քայլը : Նա ցավակցել է դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին և այդ երկրի ժողովրդին:
Երկուշաբթի օրը Լոնդոնի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Ֆինսբերի-պարկ շրջանում ավտոմեքենայի վարորդը վրաերթի Է ենթարկել մուսուլման հետիոտներին ,որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել 10 մարդ:
Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է Լոնդոնում մարդկանց բազմության վրա ահաբեկչական հարձակում իրականացրած տղամարդուն, ում անունը Դարրեն Օզբորն է: