Իրանի ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Գերմանիա է մեկնելու
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը Գերմանիա է մեկնելու : Բեռլինում նախարար Զարիֆը մասնակցելու է եվրոպական նիստին և Գերմանիայի պետայրերի հետ քննարկելու է երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Բեռլինում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի , իր գերմանացի պաշտոնակից Զիգմար Գաբրիելի և այդ երկրի արդյունաբերության տերերի հետ հանդիպում-զրույցներ է ունենալու:
Հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձությունները, բանակցությունների առանցքը լինելու է Սիրիայում, Իրաքում, Պաղեստինում, Բահրեյնում տիրող ճգնաժամային իրավիճակը և հարևան երկրների հետ կատարի հարաբերություններում ստեղծված իրավիճակի քննարկումը:
Գերմանիայի պետայրերը բազմիցս կարևորել են տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում ԻԻՀ-ի դերակատարությունը: