Իրանը լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի անվան հունա-հռոմեական ոճի միջազգային մրցաշարի չեմփիոն
https://parstoday.ir/hy/news/iran-i66040-Իրանը_լուսահոգի_Էմամ_Խոմեյնու_հիշատակի_անվան_հունա_հռոմեական_ոճի_միջազգային_մրցաշարի_չեմփիոն
ԻԻՀ-ի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի պատանեական ազգային հավաքականը հաղթելով Ադրբեջանի ազգային հավաքականին Ղոմում կազմակերպված լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմփիոն ճանաչվեց:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 01, 2017 07:43 Asia/Tehran
  • Իրանը լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի անվան հունա-հռոմեական ոճի միջազգային մրցաշարի չեմփիոն

ԻԻՀ-ի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի պատանեական ազգային հավաքականը հաղթելով Ադրբեջանի ազգային հավաքականին Ղոմում կազմակերպված լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի չեմփիոն ճանաչվեց:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն  մրցաշարը կայացել է ուրբաթ օրը` Թեհրան նահանգի հարավում գտնվող Ղոմ քաղաքում: Եզրափակիչ փուլում Իրանի ազգային  հավաքականը 7-3 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային հավաքականին:

Մրցաշարի ավարտին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականները գրավեցին համապատասխանաբար աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականները:

Լուսահոգի Էմամ Խոմեյնու հիշատակի հունա-հռոմեական ոճի պատանեական ըմբշամարտի միջազգային մրցաշարն Իրաքի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Սիրիայի, Սերբիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Լիբանանի և Թուրքիայի ազգային հավաքականների և Իրանից հինգ խմբերի մասնակցությամբ կայացավ Ղոմ քաղաքի «Շահիդ Հեյդարիան»-ի դահլիճում: