Զարիֆ. Իրանի ու Ֆրանսիայի հարաբերություններն ընդլայնվում են
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Ֆրանսիայի Եվրոպայի ու ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Քրիստիան Մասեյի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ երկու երկրի հարաբերությունները ճիշտ ուղղության մեջ են գտնվում, հույս հայտնեց, որ Իրանի ու Ֆրանսիայի համատեղ համագործակցությունները կշարունակվեն ու կընդլայնվեն:
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին տեղեկացրեց Սիրիայի ժողովրդին հումանիտար օժանդակություններ ցուցաբերելու համար Թեհրանի պատրաստակամությունը և հավելեց. «Հենց այնպես որ Իրանն այդ երկրի ներկա խնդիրների կարգավորման համար քաղաքական լուծումներ է հետապնդում, նաև ողջունում է Սիրիայի ներկա հակամարտության կարգավորման համար քաղաքական լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի կառավարության ցանկացած նախաձեռնությունը»:
Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Քրիստիան Մասեն այս հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի հարաբերությունների ընդլայնմանն, ասաց. «Ֆրանսիան ձգտում է երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ճանապարհին առկա արգելքների վերացմանը և փորձում է երկու երկրի միջև համագործակցությունների շարունակվելու համար հարմար վիճակ ստեղծել»:
Քրիստիան Մասեն նաև տեղեկացրեց Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրներում ծագած վերջին ճգնաժամի շտապ կարգավորման անհրաժեշտությունը և հավելեց. «Ֆրանսիան ողջունում է այս ճգնաժամի կարգավորման համար տարբեր երկրների միջնորդությունը»: