ՄԱԿ-ը հովանավորում է Իրանում մանրափոշիների դեմ կիրառվող նախագծերը
Հհուլիսի 6-ին ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Իրանի բնապահպանության կազմակերպության ղեկավար Մաասումե Էբթեքարն ասել է.«Տարածաշրջանում մանրափոշիներին դիմակայելու նախագծերին ՄԱԿ-ի ցուցաբերած աջակցությունը ազդեցիկ քայլ է, որ կարող է արագացնել այդ երևույթի դեմ պայքարի տեմպերը»:
«Մանրափոշիների հարցը աշխարհի տարբեր երկրներին, մասնավորապես՝ Իրանին և շրջակա տարածքներին ուղղված հիմական մարտահրավերներից է, որին դիմակայելու համար տարածաշրջանի երկրները պետք է միասնական ջանքեր գործադրեն»,- հավելել է Էբթեքարը:
Նա հստակեցրել է.«Ներկա պայմաններում Թեհրանում միջազգային համագումարի անցկացմամբ, տարածաշրջանի երկրների կողմից համատեղ համագործակցություն է ծավալվում մանրափոշիների դեմ պայքարի հարցում, ինչի ընթացքը կարելի է ավելի արագացնել բանակցությունների ու համագործակցությունների շնորհիվ»:
Մանրափոշիների դեմ պայքարի «Մանրափոշիներ, մարտահրավերներ ու լուծումներ» խորագրով առաջին միջազգային համագումարն անցկացվել է 2017թ. հուլիսի 5-ի`ն Թեհրանում: Այս միջազգային համագումարին մասնակցում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գարի Լույիսը և ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ: