Իրանը դատապարտեց Եգիպտոսի Հյուսիսային Սինայում իրականացված ահաբեկչական գործողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i66634-Իրանը_դատապարտեց_Եգիպտոսի_Հյուսիսային_Սինայում_իրականացված_ահաբեկչական_գործողությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով ուրբաթ օրը Եգիպտոսում իրականացված ահաբեկչական գործողությունն ազդարարեց աշխարհի տարբեր կետերում պարտություն կրած ԻԼԻՊ-ականների ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 07, 2017 17:22 Asia/Tehran
  • Իրանը դատապարտեց Եգիպտոսի Հյուսիսային Սինայում իրականացված ահաբեկչական գործողությունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտելով ուրբաթ օրը Եգիպտոսում իրականացված ահաբեկչական գործողությունն ազդարարեց աշխարհի տարբեր կետերում պարտություն կրած ԻԼԻՊ-ականների ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

Ցավակցելով Եգիպտոսի Հյուսիսային Սինայում ԻԼԻՊ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին, Բահրամ Ղասեմին  ասաց. «Իրաքում ու Սիրիայում կրած ծանր պարտությունից հետո ահաբեկիչների փախուստն ու ցրվածությունը լուրջ սպառնալիք են համարվում ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի համար և նրանց հանդեպ ցանկացած տեսակի հանդուրժողականությունը և կամ նրանց որպես միջոց ծառայեցվելը, հանգեցնելու են աշխարհում կույր ահաբեկչության նոր ալիքի»:

Ուրբաթ օրը Հյուսիսային Սինայում ահաբեկիչների կողմից  Եգիպտոսի անվտանգության ուժերի խուզարկման  կետի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհվեցին առնվազն 10 զորայիններ և վիրավորվեցին 20 խաղաղ քաղաքացիներ: