Օմանի ԱԳ նախարարը Թեհրանում է
https://parstoday.ir/hy/news/iran-i67074-Օմանի_ԱԳ_նախարարը_Թեհրանում_է
Օմանի ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպում ու բանակցություն է ունեցել Իրանի իսլամական հանրապետության նախագահի և ԱԳ նախարարի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 12, 2017 16:33 Asia/Tehran
  • Օմանի ԱԳ նախարարը Թեհրանում է

Օմանի ԱԳ նախարարը Թեհրանում հանդիպում ու բանակցություն է ունեցել Իրանի իսլամական հանրապետության նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Երկօրյա այցի նպատակով երեքշաբթի երեկոյան Թեհրան ժամանած Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բեն Ալավին այսօր հանդիպել է ԻԻՀ նախագահ Հասանի Ռոհանիի և ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը խորհրդակցել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային ու միջազգային վերջին իրադարձությունների շուրջ:

Թեհրանում Օմանի ԱԳ նախարարի բանակցության մյուս թեման է եղել տարածաշրջանի ճգնաժամերի, մասնավորապես Կատարի և  չորս արաբական երկրներ՝ Արաբիայի , Արաբական միացյալ էմիրությունների , Բահրեյնի ու Եգիպտոսի միջև  ծագած լարվածությունը:

Իրանը և Օմանը բազմիցս ընդգծել են բանակցության միջոցով Պարսիցծոցյան երկրների միջև ծագած ճգնաժամի կարգավորման անհրաժեշտությունը: