Արաբիային չհաջողվեց Իրանի դեմ հաղորդագրություն վավերացնել Իսլամական համագործակցության կազմակերության նստաշրջանում
https://parstoday.ir/hy/news/iran-i67278-Արաբիային_չհաջողվեց_Իրանի_դեմ_հաղորդագրություն_վավերացնել_Իսլամական_համագործակցության_կազմակերության_նստաշրջանում
ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական և անվտանգության հարցերով պատասխանատուն ասել է. «Ռիադի հաղորդագրությունը Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում ներկայացնելու Արաբիայի առաջարկն Իրանի ու որոշ երկրների դեմ լինելու պատճառով չընդունվեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 03:03 Asia/Tehran
  • Արաբիային չհաջողվեց Իրանի դեմ հաղորդագրություն վավերացնել Իսլամական համագործակցության կազմակերության նստաշրջանում

ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական և անվտանգության հարցերով պատասխանատուն ասել է. «Ռիադի հաղորդագրությունը Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում ներկայացնելու Արաբիայի առաջարկն Իրանի ու որոշ երկրների դեմ լինելու պատճառով չընդունվեց»:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ նախարարության քաղաքական ու անվտանգության հարցերով պատասխանատու Ղոլամհոսեյն Դեհղանին, անդրադառնալով Կոտ դը Իվուարում գումարված Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների նստաշրջանում օրակարգից դուրս հարցեր ներկայացնելու Արաբիայի ջանքերին, հավելեց. «Ռիադի հաղորդագրությունը հակասում է Իսլամական համագործակցության կազմակերպության ոգուն ու սկզբունքներին, որոնք ընդգծում են իսլամական երկրների միջև միասնականությունն ու իսլամ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների կարգավորման կարևորությունը»:

«Ռիադի նստաշրջանն ու դրա ամփոփիչ հաղորդագրությունը երբևէ չեն ընդուվելու իսլամական երկրների կողմից, քանի որ ԱՄՆ-ն ու Արաբիան, որպես այդ հաղորդագրության հեղինակներ բազմաթիվ անգամներ հաստատել են՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստեղծման հիմնական նպատակը համարվող Պաղեստինի ժողովրդի իրավունքների հետ իրենց թշնամությունը»․հավելեց Դեհղանին՝ ընդգծելով, որ Իսլամական համագործակցության կազմակերպության նստաշրջանում Իրանի դեմ սադրիչ քայլի դիմելը ԱՄՆ-ի ու Արաբիայի գլխավոր նպատակն է եղել:

«Երիտասարդությունը, խաղաղությունն ու զարգացումն աշխարհում» կարգախոսով Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների 44-րդ նստաշրջանը հուլիսի 11-ին և 12-ին գումարվել է Կոտ դը Իվուարի Աբիջան քաղաքում: