Զարիֆ. «Աշխարհում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից շատերի դեպքում պատասխանատու է Արաբիան»
https://parstoday.ir/hy/news/iran-i67808-Զարիֆ._Աշխարհում_տեղի_ունեցած_ահաբեկչական_գործողություններից_շատերի_դեպքում_պատասխանատու_է_Արաբիան
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Սաուդյան Արաբիան 1998 թվականից ի վեր աշխարհում իրականացված ահաբեկչական գործողությունների 94 տոկոսի պատասխանատուն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 21, 2017 07:38 Asia/Tehran
  • Զարիֆ. «Աշխարհում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից շատերի դեպքում պատասխանատու է Արաբիան»

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Սաուդյան Արաբիան 1998 թվականից ի վեր աշխարհում իրականացված ահաբեկչական գործողությունների 94 տոկոսի պատասխանատուն է»:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը չորեքշաբթի օրը ամերիկյան PBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում վահաբականության ծայրահեղական մտածողությունը Սաուդյան Արաբիայի պաշտոնական գաղափարախոսությունը համարելով, ընդգծեց. «Սաուդյան ռեժիմը նավթային դոլարներով ծայրահեղականություն է քարոզում աշխարհում»:

«Աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումներն իրականացվում են այս գաղափարախոսությանը հարող անձանց հրահրմամբ»․ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը մատնանշելով նաև, որ ԱՄՆ-ի 2001 թվականի սեպտեմբերյան դեպքերն էլ վահաբականության ծայրահեղական գաղափարախոսությունից էին ազդված:

Զարիֆն ընդգծեց. «ԻԼԻՊ-ն ու ահաբեկչական այլ խմբեր նույն ծայրահեղական գաղափարախոսության հիման վրա ահաբեկչական քայլեր են իրականացնում աշխարհի ժողովուրդների դեմ»:

«ԱՄՆ-ի համար կարևորը միայն սպառազինության վաճառքն է»․ հայտարարել է Զարիֆը, հավելելով, որ ԱՄՆ-ի համար կարևորություն չունի, թե որ երկիրն է հովանավորում ահաբեկչությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած վերջին ուղևորությանն, ասաց. «Թրամփն Արաբիա չէր ուղևորվի եթե վստահ չլիներ, որ Արաբիայի հետ սպառազինության վաճառքի պայմանագրերը պատրաստ են»: