Իսլամական խորհրդարանում վավերացվել են ԱՄՆ-ի դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը
https://parstoday.ir/hy/news/iran-i68466-Իսլամական_խորհրդարանում_վավերացվել_են_ԱՄՆ_ի_դեմ_պայքարի_նախագծի_ընդհանուր_կետերը
Շաբաթ՝ հուլիսի 29-ին գումարված արտահերթ նիստում Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները միջազգային ու իրավական հարցերում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչիի ներկայությամբ քննարկել են տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 12:51 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարանում վավերացվել են ԱՄՆ-ի  դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը

Շաբաթ՝ հուլիսի 29-ին գումարված արտահերթ նիստում Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները միջազգային ու իրավական հարցերում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Էրաղչիի ներկայությամբ քննարկել են տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի բոլոր անդամների դրական ձայնով, վավերացվել են  ԱՄՆ-ի արկածախնդրության  դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերը:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին նշել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության  դեմ պայքարի նախագծի ընդհանուր կետերի վավերացումը վկայում է ԱՄՆ Կոնգրեսի դեմ իսլամական խորհրդարանում լիարժեք միասնության առկայության մասին»:

ԱՄՆ-ի հակաիրանական նոր նախագծի մասին, Սեյյեդ Աբբաս Էրաղչին հավաստել է .«Իրանը պատասխանելու է Կոնգրեսի այդ քայլին»: