Էրաղչի. ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը բխում է Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամությունից
https://parstoday.ir/hy/news/iran-i68508-Էրաղչի._ԱՄՆ_ի_Կոնգրեսի_որոշումը_բխում_է_Իրանի_հետ_ԱՄՆ_ի_թշնամությունից
ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը վերահսկող շտաբի իրանցի համանախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումն Իրանի դեմ ուղղված թշնամական քայլ է անվանել: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն նպատակ չուներ մեղմել ԻԻՀ-ի հանդեպ ԱՄՆ-ի թշնամությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 00:33 Asia/Tehran
  • Էրաղչի. ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը բխում է Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամությունից

ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը վերահսկող շտաբի իրանցի համանախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումն Իրանի դեմ ուղղված թշնամական քայլ է անվանել: Նա ասել է. «ՀԳՀԾ-ն նպատակ չուներ մեղմել ԻԻՀ-ի հանդեպ ԱՄՆ-ի թշնամությունը»:

ԱՄՆ-ի Կոնգրեսը վերջին օրերին վավերացրեց ԻԻՀ-ի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը:

Սեյեդ Աբբաս Էրաղչին շաբաթ գիշեր Իրանի հեռուստատեսության առաջին կայանից հեռարձակված հարցազրույցում ընդգծելով այն կետը, որ ԻԻՀ-ի հանդեպ ԱՄՆ-ի թշնամությունը շարունակվելու է, ասաց. «Շարունակվելու են նաև ԱՄՆ-ի թշնամությունների հանդեպ Իրանի պատասխան քայլերը»:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ ԻԻՀ-ն 38 տարի է ինչ դիմակայում է ԱՄՆ-ի թշնամություններն: Նրա խոսքերով. «Դիմադրությունն ԻԻՀ-ի հզորության գաղտնիքն է համարվում»:

«Թրամփն ու ԱՄՆ-ն ձգտում են չեղարկել ՀԳՀԾ-ն, սակայն ցանկանում են պայմաններն այնպես դասավորել, որ Իրանը հրաժարվի ՀԳՀԾ-ից»,-հայտարարեց Սեյեդ Աբբաս Էրաղչին:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծելով այն կետը, որ Իրանը ՀԳՀԾ-ին հավատարիմ կմնա մինչև այնքան ժամանակ, երբ դրանից որևէ օգուտ քաղի, հավելեց. «Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի թշնամություններին, սակայն Թրամփի խաղադաշտում չի խաղա»:

ԱՄՆ-ն վերջին շաբաթների ընթացքում շարունակելով ՀԳՀԾ-ն ոտնահարող իր քայլերը, իրանական մի քանի ընկերությունների ու կառույցների և մի քանի իրանցիների անունները տարբեր պատրվակներով ներառեց շրջափակումների ցուցակում: Վաշինգտոնն այն պայմաններում է Թեհրանի դեմ թշնամական քայլեր ձեռնարկում, երբ ԱԷՄԳ-ն, ՄԱԿ-ն ու ԱԽ-ն շարունակ հաստատել են, որ Իրանը շարունակ հարգել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները: