Սալեհի.«Իրանի միջուկային արդյունաբերությունը մեծ տեմպերով զարգանում է»
Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեության մեջ առաջընթաց կա»:
Այսօր երեկոյան Թեհրանում Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության համալսարանում կայացած «Եվս մեկ փորձ: Զեկույց 5+1 խմբի հետ Իրանի բանակցությունների գործընթացի մասին» խորագրով գրքի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում, Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է.«5+1 խմբի հետ Իրանի միջուկային բանակցությունները, որոնք համաշխարհային արձագանք գտան, տեղի ունեցան ճիշտ ծրագրավորմամբ ու տնօրինմամբ»:
Նշելով,որ Իրանի ժողովուրդը դիմացկուն է և զգոն, Սալեհին հստակեցրել է.«Իրանը միջուկային բանակցություններում ոչինչ չի կորցրել, այլև նոր ռեակտորներ է կառուցել և Արաքի ռեակտորն էլ արդիականացվում է, իսկ ցենտրիֆուգներն էլ շարունակում են աշխատել»:
Այդ միջոցառման շրջանակում Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Իրանը հետապնդում է Ղազախստանից 950 տոննա «դեղին քեք» գնելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ Բրիտանիայի անհամաձայնությանը ևս հետամուտ ենք և այդ մասին խոսվել է Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հանձնաժողովի նիստի ընթացքում: