Ղասեմի.«Սաուդյան պաշտոնյայի հակաիրանական հայտարարությունն անիրական է»
Արձագանքելով Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության մի պաշտոնյայի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Իրանում սաուդական պատվիրակությանը չի թույլատրվել այցելել այդ երկրի դիվանագիտական վայրեր, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի հայտարարությունն անհիմն է»:
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ Թեհրանում Արաբիայի դեսպանատան վրա իրականացված հարձակման միջադեպից մեկուկես տարի անց, Իրանի իշխանությունները չթույլատրեցին ամբողջացնել այդ հարցի վերաբերյալ հետաքննության գործընթացը և Իրանը հարաբերությունների խզման ստվերի ներքո փորձեց Արաբիայում դիվանագիտական արտոնություններ ձեռք բերել:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Իրանում Ռիադի դիվանագիտական վայրեր այցելելու համար Սաուդյան Արաբիայի պատվիրակության վիզան հրապարակվել է դեռ մեկ ամիս առաջ, և հուլիսի 30-ին նախատեսված էր այդ պատվիրակության այցը Թեհրան,սակայն նրանք ցանկություն հայտնեցին հետաձգել այն»:
«Թվում է Սաուդյան կողմը տեսնելով իրանական կողմի բարյացակամությունը , անակնկալի է եկել և ինչպես միշտ փորձում է պատրվակներ որոնել», հավելել է Ղասեմին: