Կարևորվել է Թեհրան-Երևան առևտրային համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i68782-Կարևորվել_է_Թեհրան_Երևան_առևտրային_համագործակցությունը
Թեհրանում ՀՀ դեսպանը և Իրանի առևտրի ու զարգացման կազմակերպության ղեկավարը զրուցել են Երևանում Իրանի մասնավոր ցուցահանդեսի անցկացման շուրջ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 02, 2017 11:57 Asia/Tehran
  • Կարևորվել է Թեհրան-Երևան առևտրային համագործակցությունը

Թեհրանում ՀՀ դեսպանը և Իրանի առևտրի ու զարգացման կազմակերպության ղեկավարը զրուցել են Երևանում Իրանի մասնավոր ցուցահանդեսի անցկացման շուրջ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը , Մաջթաբա Խոսրոթաջի հետ հանդիպման ժամանակ, Արտաշես Թումանյանը վաղեմի որակելով Իրանի և Հայաստանի հարաբերությունները, հայտնել է Հայաստանում Իրանի մասնավոր ցուցահանդես անցկացնելու վերաբերյալ իր երկրի պատրաստակամության մասին: «Հայաստանն անելու է ամեն ինչ ՝ ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ընկերությունների համար».-ասել է  դեսպան Թումանյանը: 

Իրանի գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան արտահանման մասին, Արտաշես Թումանյանը նշել է.«Գյուղատնտեսական մարմինների և սպառողի հետ կապ հաստատելով, իրանական կողմը կարող է իր տեխնիկայի առավելություններն ընդգծելով, սպառողական շուկայից բաժին ունենալ»:

2017 թվականի սեպտեմբերի 22-ից  25-ը Երևանում կայանալու է Իրանի գյուղատնտեսական տեխնիկայի մասնավոր ցուցահանդեսը: