Թեհրանում Բրիտանիայի դեսպան.«Եվրոպան դրական մոտեցում չունի ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի նկատմամբ»
https://parstoday.ir/hy/news/iran-i69372-Թեհրանում_Բրիտանիայի_դեսպան._Եվրոպան_դրական_մոտեցում_չունի_ԱՄՆ_ի_հակաիրանական_քայլերի_նկատմամբ
Թեհրանում Բրիտանիայի դեսպանի խոսքերով, եվրոպական երկրները լավատես չեն ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների նկատմամբ և փորձում են բանակցել Վաշինգտոնի հետ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 09, 2017 07:58 Asia/Tehran
  • Թեհրանում Բրիտանիայի դեսպան.«Եվրոպան դրական մոտեցում չունի ԱՄՆ-ի հակաիրանական քայլերի նկատմամբ»

Թեհրանում Բրիտանիայի դեսպանի խոսքերով, եվրոպական երկրները լավատես չեն ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումների նկատմամբ և փորձում են բանակցել Վաշինգտոնի հետ:

Հուլիսի 25-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  419 թեր ձայներով վերացրել է  հակաիրանական պատժամիջոցների նախագիծը, որն ընդունվել է նաև այդ երկրի Սենատի 98 ձայներով:

Իրանում Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Հափտոնը երեքշաբթի օրն ասել է, որ իր երկիրը և եվրոպական մյուս պետությունները ձգտում են ԱՄՆ-ի հետ բանակցության և դա անհրաժեշտ քայլ է:

«Եվրոպան ցանկանում է վստահ լինել, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը և նրա դրական արդյունքները շարունակական են լինելու»հավաստել է Հափտոնը:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարականի մասին Թեհրանում Բրիտանիայի դեսպանը նշել է.«Բրիտանիան ձգտում է Միջուկային համաձայնության գործընթացի շարունակմանը և այդ նպատակի իրականացմանն է մղելու իր ողջ ջանքերը: Լոնդոնը նաև փորձելու է համաձայնությունը ստորագրած մյուս երկրները նաև հարգեն համապարփակ համաձայնությունը»: