Իրանը հուսով է, որ անհապաղ կավարտվի Եմենի պատերազմը
https://parstoday.ir/hy/news/iran-i69630-Իրանը_հուսով_է_որ_անհապաղ_կավարտվի_Եմենի_պատերազմը
Արաբա-աֆրիկյան երկրների գծով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերն ու հաջողությունները պայմանավորված են բախվող կողմերի միջև վստահություն ստեղծելու նպատակով այդ կազմակերպության անկողմնակալությամբ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 12, 2017 17:41 Asia/Tehran
  • Իրանը հուսով է, որ անհապաղ կավարտվի Եմենի պատերազմը

Արաբա-աֆրիկյան երկրների գծով Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Եմենի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ՄԱԿ-ի ջանքերն ու հաջողությունները պայմանավորված են բախվող կողմերի միջև վստահություն ստեղծելու նպատակով այդ կազմակերպության անկողմնակալությամբ»:

Շաբաթ օգոստոսի 12-ին Եմենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ ՝ Էսմայիլ Վալադ Շեյխ Ահմեդի հետ Թեհրանում ունեցած հանդիպումից հետո, Հոսեյն Ջաբերի Անսարին կատարված բանակցությունները լավ ու կառուցողական է գնահատել, ասելով․«Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը փորձում է ներկա պայմաններում քաղաքական լուծում գտնել այդ երկրի ճգնաժամի համար ՝ հետևելով անցնող քաղաքական տեղաշարժերին»:

«Էսմայիլ Վալադ Շեյխ Ահմեդի Թեհրան այցելությունը կատարվել է Եմենի ճգնաժամի հաջող կարգավորմանն օգնելու նպատակով տարբեր երկրներ այցելության շրջանակում»․հավաստել է Ջաբերի Անսարին:

Եմենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շաբաթ օրը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ: Հանդիպմանը քննարկվել են Եմենի պաշարված ու սովի մատնված ժողովրդին հումանիտար օգնություն հասցնելու և քաղաքական բանակցությունների վերականգնմանն օգնելու եղանակները: