Գեներալ Փաքփուր.«ԻԼԻՊ-ի ոճրագործությանը կտրուկ ու վճռական պատասխան կտրվի»
https://parstoday.ir/hy/news/iran-i69786-Գեներալ_Փաքփուր._ԻԼԻՊ_ի_ոճրագործությանը_կտրուկ_ու_վճռական_պատասխան_կտրվի
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատարը խոսելով թաքֆիրականների վերջին ոճրագործության մասին, իսլամական հանրապետության զինված ուժերի պատասխանի վերաբերյալ ասել է.«Անշուշտ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ու նրանց հովանվորներին կտրուկ ու վճռական պատասխան կտրվի»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 13:48 Asia/Tehran
  • Գեներալ Փաքփուր.«ԻԼԻՊ-ի ոճրագործությանը կտրուկ ու վճռական պատասխան կտրվի»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի հրամանատարը խոսելով թաքֆիրականների վերջին ոճրագործության մասին, իսլամական հանրապետության զինված ուժերի պատասխանի վերաբերյալ ասել է.«Անշուշտ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ու նրանց հովանվորներին կտրուկ ու վճռական պատասխան կտրվի»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Սրբավայրերը պաշտպանող նահատակների, այդ թվում Թեհրանում նահատակ Մոհսեն Հաջաջիի հիշատակին նվիրված արարողության շրջանակում  լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրն ասել է.«Ահաբեկիչները իպերիալիստների ու Ալե Սաուդյան ռեժիմի հովանավորությամբ Իրանի արևելյան, արևմտյան ,հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան հատվածներում դավեր են նյութում, բայց Իրանում խաղաղություն է տիրում և երկրի անվտանգությունն ընդունելի մակարդակում է»:

 Անցած շաբաթ նահատակ  Մոհսեն Հաջաջին  գերեվարվեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների կողմից և զոհվեց:  

Բրիգադային գեներալ Փաքփուրը նաև նշել է.«Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրումը շատ կարևոր էր, ինչը կոտրեց ահաբեկիչներին։ Այդ նպատակի իրականացման համար Իրանը և Դիմադրության առանցքը շատ զոհեր տվեցին»․ հավելել է գեներալը: