Իրանը ողջունել է Իրաքի ներքին գործերի նախարարի միջնորդությունը
Նշելով, որ Թեհրանը ոչ մի պարզ ապացույց չի նկատում Ռիադի մոտ ՝ հարաբերությունները բարելավելու համար, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանը ողջունում է ցանկացած միջնորդություն»:
Բահրամ Ղասեմին ասել է.«Թեհրան-Ռիադ հարաբերություններում միջնորդելու Իրաքի ներքին գործերի նախարար Ղասեմ Ալ-Արաջիի առաջարկը դրական քայլ է, այն պայմանով, որ այն նպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը».:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հույս է հայտնել, որ Արաբիան վերջ է դնելու Եմենի դեմ պատերազմին:
Կիրակի օրը Թեհրանում Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլի հետ հանդիպմանը, Իրաքի ներքին գործերի նախարարը նշել է. «Արաբիայի արաքայազն Մոհամմեդ Բին Սալմանը նրանից խնդրել է միջնորդել Թեհրանի և Ռիադի միջև»: