Ճապոնիայի ամենախոշոր նավթընկերությունը ցանկանում է ներդրում կատարել Իրանում
Իրանի Ազգային նավթընկերության գործադիր տնօրեն Ալի Քարդարը հայտարարել է.«Ճապոնիայի INPEX ընկերությունը Իրանի հարավ-արևմուտքում գտնվող «Ազադեգան» հանքավայրի ընդլայնման ծրագրում ներգրավվելու ցանկություն է հայտնել»:
««Ազադեգան»-ը աշխարհի խոշորագույն նավթի հանքավայրերից մեկն է համարվում և Իրանը օտարերկրյա ընկերությունների կողմից ներկայացվող նոր տեխնոլոգիայի կարիք ունի»․ ասել է Ալի Քարդարը: INPEX-ը ,որ Ճապոնիայի նավթի արդյունահանման խոշորագույն ընկերությունն է, 2016 թվականի հունիսին Ազադեգան հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու համար փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Իրանի Ազգային նավթընկերության հետ:
Ճապոնական INPEX ընկերությունից բացի, Ֆրանսիայի Total, Մալայզիայի Shell ու Petronas ընկերությունները և Չինաստանի Ազգային նավթընկերությունը (CNPS) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ազադեգան հանքավայրում համագործակցելու համար:
«Ազադեգան»-ը Իրանի ամենախոշոր նավթի հանքավայրն է: Այն գտնվում է Իրաքի սահմանին և համարվում է Իրանի ու Իրաքի համատեղ հանքավայրը: