Օգոստոս 21, 2017 04:06 Asia/Tehran
  • Իրանի բասկետբոլի ազգային հավաքականը «Ասիայի գավաթ»-ի փոխչեմպիոն

Իրանի բասկետբոլիստները Լիբանանում կայացած «Ասիայի գավաթ» մրցաշարի ավարտին չնայած չկարողացան անցնել Ավստրալիյաի ազգային հավաքականի պատնեշից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան, «Ասիայի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղում Իրանի և Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականները մրցեցին իրար դեմ, որի ավարտին ավստրալիացիները 79-56 հաշվով գերազանցեցին Իրանի ազգային հավաքականին և տիրացան չեմպիոնի կոչումին:

Իրանի և Ավստրալիայի ազգային հավաքականները նախորդ փուլերում հաղթել էին իրենց բոլոր մրցակիցներին:

«Ասիայի գավաթ» մրցաշարի ավարտին Իրանի բասկետբոլի ազգային հավաքականի երկու անդամներ տեղ գտան մրցաշարի լավագույնների շարքում:

Պիտակ