Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i70398-Առողջապահության_համաշխարհային_կազմակերպություն._Բժշկության_առումով_Իրանը_զարգացած_երկրների_շարքում_է
Թեհրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ասել է.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 22, 2017 12:32 Asia/Tehran
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»

Թեհրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ասել է.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»:

«Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել Առողջության զարգացման նախագծի շրջանակում, այդ թվում` առողջապահական ծառայությունների կենտրոններ է ստեղծել, ավելացրել է մարդուժը և առողջապահական սարքավորումներն ու հնարավորությունները:»,-ասել է Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ՝ դկտ. Սամին Սեդիղը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ն ցանկանում է համագործակցել Իրանի հետ` առողջապահական ծրագրերի գործադրման հարցում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի ենթակառույցներից է: Այս կազմակերպությունն աջակցում է երկրներին` վարակիչ ու ոչ-վարակիչ հիվանդությունների, այդ թվում ՁԻԱՀ-ի ու մալարիայի կանխարգելման ու դրանց դեմ պայքարի, միջավայրի առողջացման, առողջապահական կադրերի պատրաստման ու բազմաթիվ այլ բնագավառներում։