Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»
(last modified Tue, 22 Aug 2017 08:02:39 GMT )
Օգոստոս 22, 2017 12:32 Asia/Tehran
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպություն.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»

Թեհրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչն ասել է.«Բժշկության առումով Իրանը զարգացած երկրների շարքում է»:

«Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել Առողջության զարգացման նախագծի շրջանակում, այդ թվում` առողջապահական ծառայությունների կենտրոններ է ստեղծել, ավելացրել է մարդուժը և առողջապահական սարքավորումներն ու հնարավորությունները:»,-ասել է Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ՝ դկտ. Սամին Սեդիղը:

Նա նշել է, որ ԱՀԿ-ն ցանկանում է համագործակցել Իրանի հետ` առողջապահական ծրագրերի գործադրման հարցում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի ենթակառույցներից է: Այս կազմակերպությունն աջակցում է երկրներին` վարակիչ ու ոչ-վարակիչ հիվանդությունների, այդ թվում ՁԻԱՀ-ի ու մալարիայի կանխարգելման ու դրանց դեմ պայքարի, միջավայրի առողջացման, առողջապահական կադրերի պատրաստման ու բազմաթիվ այլ բնագավառներում։