Իրանի խորհրդարանական պատվիրակությունը դատապարտել է Մյանմայի մուսուլմանների սպանությունը
Ինդոնեզիայում Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումի մասնակից պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ, իրանական պատվիրակությունը դատապարտել է Մյանմայի բանակայինների կողմից ռոհինգյա մուսուլմանների սպանությունը:
ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է.«Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումում ունեցած ելույթում, Իրանի պատվիրակության նախագահ Մոհամմեդ Ջավադ Ջամալի Նոբանդգանին կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության հաստատումը և այդ հարցում խորհրդարանների ունեցած դերակատարությունը: «Անհրաժեշտ է պաշտպանել Պաղեստինի, Սիրիայի, Եմենի, Իրաքի և Մյանմայի մուսուլմաններին և ֆորումի մասնակից երկրները պետք է դատապարտեն մուսուլմանների դեմ Մյանմայի կառավարության քայլերը». ասել է նա:
Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Ինդոնեզիայի Բալիում, աշխարհի 47 երկրի խորհրդանական պատգամավորների, և ԻԻՀ պատվիրակության մասնակցությամբ կայացել է Կայուն զարգացման խորհրդարանական համաշխարհային ֆորումը :