Իրանի «Պերսեպոլիս» ակումբային խումբը ծանր հաշվով պարտության մատնեց Արաբիայի «Ալ-Ահլի»-ին
Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայում Իրանի արժանավոր ներկայացուցիչ «Պերսեպոլիս»-ը պարտության մատնելով Արաբիայի «Ալ-Ահլի»-ին այդ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր ստացավ:
Իրանի «Պերսեպոլիս» ֆուտբոլային ակումբի հավաքականը երեքշաբթի օրը Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի մեկ չորրորդ եզրափակիչ փուլի դարձի խաղում Էմիրությունների Աբուդաբիի «Բեն Զաեդ» մարզադաշտում հյուրընկալվեց Արաբիայի «Ալ-Ահլի»-ին և վերջինիս դիմաց 3-1 հաշվով հաղթանակ արձանագրեց:
Երկու խմբերի երթի խաղն Իրանի հյուրընկալությամբ տեղի էր ունեցել Օմանի Մասկատ քաղաքում, որի ընթացքում Իրանի «Պերսեպոլիս»-ը 2-2 հաշվով ոչ-ոքի էր արձանագրել «Ալ-Ահլի»-ի դիմաց:
Իրանի «Պերսեպոլիս» ակումբային հավաքականն Ասիայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում մրցելու է Արաբիայի մյուս ներկայացուցիչ «Ալ-Հելալ»-ի հետ: