ԱՄՆ-ի վերջին որոշումը չի ազդելու Իրանի կողմից ինքնաթիռներ գնելու հարցի վրա
Իրանի ավիացիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի կողմից նոր ինքնաթիռների գնելու համաձայնագրերը կնքվել են միջազգային մակարդակում և ԱՄՆ-ի վերջին որոշումը ազդելու համաձայնագրերի իրականացման վրա»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 13-ին արգելեց Իրանին ուղևորատար ինքնաթիռներ վաճառքը:
Իրանի ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Ինքնաթիռներ արտադրող գործարանների հետ բոլոր համաձայնագրերը ստորագրվել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում՝ միջազգային հանրության հետ Իրանի կայացած համաձայնության արդյունքում և հաստատվել է նաև ՄԱԿ-ի կողմից»:
«Բոլոր ընկերությունները հանձնառու են իրենց կնքած համաձայնագրերին և պետք է իրականացնել դրանք». հավաստել է Աբեդազդեն:
2016 թվականի հունվարին ՀԳՀԾ-ի իրագործումից և շրջափակումների չեղարկումից հետո, Իրանի ավիացիայի ընկերությունները համաձայնագրեր են ստորագրել «Airbus», «Boeing» և «ATR» ընկերությունների հետ՝ ավելի քան 260 ինքնաթիռներ գնելու համար: Առայսօր Իրանին են հանձնվել յոթ ինքնաթիռներ: