Բորուջերդի.«Իրանի դեմ նոր շրջափակումները ՀԳՀԾ-ի բացահայտ խախտումներ են»
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի տնօրենը ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր շրջափակումների սահմանումը ՀԳՀԾ-ի բացահայտ խախտում է համարել և շեշտել.«ՀԳՀԾ-ի գործադրումը վերահսկող իրանական կոմիտեն շուտով կտրուկ և հզոր պատասխան է տալու ԱՄՆ-ի այդ քայլին»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը մի օրենքի վավերացմամբ արգելել է ուղևորատար ինքնաթիռների վաճառքը Իրանին: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նույնպես շարունակելով Իրանի դեմ իր թշնամական մոտեցումները տարբեր՝ այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու և այլ պատրվակներով շրջափակումների ցանկի մեջ է ներառել իրանական 2 ընկերությունների ու 7 իրանցիների:
Ուրբաթ օրը Իրանի ռադիո-հեռուստատեսությանը տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի տնօրեն Ալաեդդին Բորուջերդին հավելել է.«Առնվազն 2 տեղ՝ ՀԳՀԾ-ի հիմական տեքստի ու լրացուցիչ հոդված մեջ ընդգծվել է, որ ուղևորատար ինքնաթիռները առանց որևէ սահմանափակման պետք է վաճառվեն ԻԻՀ-ին»:
Թեհրանում ավիացիոն արդյունաբերության եւ օդանավակայանի սարքավորումների միջազգային ցուցահանդեսի անցկացումը համարելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատին տրված ամենալավ պատասխանը, Բորուջերդին հավաստել է.«Այն ժողովուրդը, որ կարող է իջեցնել ԱՄՆ-ի գաղտնի անօդաչու սարքը և 4 տարվա ընթացքում նույնությամբ արտադրել ու հաջողությամբ փորձարկել երբեք չի նահանջելու»: