Չինաաստանը 35 միլիարդ դոլար ներդրում կանի Իրանում
Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլլահ Սեյֆը հայտարարել է, որ Չինաստանի բանկային պաշտոնյաների հետ բանակցության արդյունքում որոշվել է, որ այդ երկիրը 35 միլիարդ դոլար ներդրում անի Իրանում:
Պեկինում ԻՌՆԱ-ին տված ճեպազրույցում, Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիոլլահ Սեյֆը հավելել է.-«Չինաստանի կողմից Իրանում արվող ներդրումների ծավալը վկայում է. որ փայլուն հեռանկար կա երկու երկրի տնտեսական և առևտրական համագործակցություններում»:
Վալիոլլահ Սեյֆն ասել է.-« Ստորագրված պայմանգրի համաձայն` Չինաստանի զարգացման բանկը 1.7 միլարդ դոլարով կֆինանսավորի Թեհրան-Մաշհադ երկաթուղու կառուցման նախագիծը»:
Չինական բանկերի հետ համագործակցության պայմանագիր ստորագրելու նպատակով, Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հինգշաբթի օրը մեկնել է Պեկին: